Ապրիլի 22-ին, ժամը 11.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ «Էվրիկա» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է չշահագործվող կրպակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.54-ին, մարվել՝ 12.14-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: