|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Մարտի 16-ին, ժամը 21:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW 530» մակնիշի 6432AG (վարորդ՝ Ա. Ս.) և «Mercedes E190» մակնիշի 33 TT 593 (վարորդ՝ 1961 թ. ծնված Հ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները «Mercedes E190» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes E190» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: