Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մանկավարժական համալսարանի հասարակագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներն այսօր այցելել են ՀՅԴ պատմության թանգարան: Նրանց ներկայացվել է թանգարանի ստեղծման պատմությունը, նաև ծանոթացել են ՀՅԴ, մասնավորապես` Առաջին հանրապետության պատմությանը: ՀՅԴ պատմության թանգարանում ցուցադրված են կուսակցության գործունեության վերաբերյալ փաստաթղթեր, յուրօրինակ ազգային ու պատմական արժեքներ։
Թանգարանի ցուցադրությունը բաղկացած է երկու սրահից, որտեղ ներկայացված են Հայաստանի Առաջին հանրապետության պատմությունը լուսաբանող վավերագրեր։ Ցուցանմուշների շարքում են Հայաստանի Առաջին հանրապետության ականավոր գործիչներ Ալեքսանդր Խատիսյանի, Համազասպ Օհանջանյանի, Սիմոն Վրացյանի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Անդրանիկ Օզանյանի և այլոց անձնական իրերը, փաստաթղթերը, լուսանկարները։
ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Անուշ Ամսեյանը ուսանողներին տեղեկացրեց, որ ՀՅԴ-ի մասին նյութերը, արխիվը հավաքվել է Ժնևում: «10-15 տարում այնքան նյութ հավաքվեց, որ կարիք զգացվեց բաժանելու երեք մասի` գրադարան, արխիվ, թանգարան: 1915 թվականը համարվում է թանգարանի հիմնադրման տարին: Այնուհետև թանգարանը տեղափոխվեց Փարիզ: Թանգարանի նյութերը 2006 թվականին բերվեցին Հայաստան, իսկ 2007 հուլիսին բացվեց սրահը»,- հայտնեց նա: