Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը Հանրապետության նախագահի ընտրության անցկացման մասին.
«2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման ժամկետը, եւ Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.
2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի` հայտարարում եմ, որ Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը կսկսվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մարտի 1-ի նիստում՝ ժամը 10:30-ին»:
ԱԺ մամուլի ծառայություն