|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Փետրվարի 19-ին, ժամը 14:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի նախկին կինոյի շենքում` երաշտական դպրոցի հարևանությամբ:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրաչյա Թովմասյան փողոցի թիվ 16 հասցեում՝ կինոյի չշահագոծվող շենքի երկրորդ հարկի դահլիճում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել` 19:00-ին: Այրվել է դահլիճի և բեմի մանրահատակը՝ 300 քմ և 10 հատ պատուհան` մասամբ: