|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ նախագահի բարձր առաքելությունն իրականացնելու գործում:
«Հայաստանը մեծապես կարևորում է նույնական արժեքների և մեր ժողովուրդների փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված հայ-կիպրական միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Դրան, անշուշտ, նպաստում են բարձր մակարդակի փոխայցելություններն ու ակտիվ քաղաքական երկխոսությունը, որ բարի ավանդույթ են մեր երկրների միջև: Վստահ եմ, որ կշարունակենք նույն ոգով աշխատել և առաջ մղել փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: