|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախ քաղաքում: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է դիվանագիտական շրջանակներում աղբյուրը:
«Երկու երկրների արտգործնախարարներին առաջարկվել է հանդիպել ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, որը տեղի է ունենալու հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախում: Սպասվում է, որ միջնորդները նույնպես կմասնակցեն հանդիպմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հայտնել էր ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: