Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ դանակահարության դեպք էր տեղի ունեցել Երևանի Նորքի այգիներ փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում: Դանակի բազմաթիվ հարվածներով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել 37-ամյա Իզաբելա Կ-ն:
ԵՊԲՀ-ի լրատվական ծառայության աշխատակից Տաթև Գրիգորյանը Yerkir.am-ին հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված կինը ստացել է մի շարք վնասվածքներ: Նրա խոսքով՝ կինը հիվանդանոց է տեղափոխվել լյարդի, կրծքավանդակի, երիկամի, վերին վերջույթի, կոնքազդրային հոդի արյունահոսող վերքերով, 1–ին և 2–րդ աստիճանի հեմորագիկ շոկ ախտորոշմամբ, գիտակցությունը` մթագնած:
Գրիգորյանի խոսքով՝ վիրահատությունը տևել է 5-6 ժամ: Այն կատարվել է 4 խումբ մասնագետների՝ թոքային վիրաբույժների, ընդհանուր վիրաբույժների, ուռոլոգների և միկրովիրաբույժների մասնակցությամբ:
«Բժիշկներին հաջողվել է կայունացնել տուժածի վիճակը և փրկել հիվանդի կյանքը: Արդեն երեկոյան նա կարողացել է ինքնուրույն շնչել»,- ասաց նա ՝ հավելելով, որ այս պահին տուժածը վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը կայուն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կնոջը դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է նրա ամուսնու եղբայրը: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: