Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեկնարկել է ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանը: Նիստը սկսվեց ՀՀ օրհներգով, ինչից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ, հաշվի առնելով հասարակական և քաղաքական շրջանակներում առանձին ապրանքատեսակների գնաճի հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև նախագահի առաջարկները, ԱԺ նախագահի նախաձեռնությամբ հունվարի 23-ին` ժամը 11-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրվում են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով լսումներ:
Բաբլոյանը խնդրեց տնտեսական հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի և այլ իրավասու հանձնաժողովների` համատեղ կազմակերպել խորհրդարանական լսումների անցկացումն ապահովելու` պետական շահագրգիռ մարմինների և ՀԿ-ների մասնակցությունը:
Այնուհետև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Բաբլոյանին ճշտող հարց տվեց. «Դուք ասացիք` լսումները նախագահի հանձնարարականո՞վ է եղել: Սերժ Սարգսյանը հանձնարարակա՞ն է տվել»:
Բաբլոյանը պատասխանեց, որ Փաշինյանը սխալ է լսել, քանի որ ինքը նշել է, որ նախագահն առաջարկներ է արել: «Դուք լավ չլսեցիք: Ես ասացի, որ այդ հարցին անդրադարձել է նախագահը և առաջարկություններ է արել: Լսումներն իմ նախաձեռնությամբ են»,- ասաց նա: