Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 2-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ Գորայք-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորայք հատվածի 9-րդ կմ-ին «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդ՝ Կ. Մ.) 35 AG 494 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Թ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Մ.-ի և Ս. Մ.-ի դիերը:
Փրկարարները հոսանքազրկել են մեքենան: