|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբների 22-ին, ժամը 13:06 ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:08-ին, մարվել՝ 18:34-ին:
Այրվել են Շ. Մ.-ին պատկանող փայտյա տնակը, մոտակա քարաշեն շինությունը՝ ամբողջությամբ (մոտ 20 քմ) և չգործող մսի պահածոների կոմբինատին պատկանող չշահագործվող պահեստի տանիքը՝ մասնակի (մոտ 10 քմ):