|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վլադիմիր Պուտինը Լեոնարդո դի Կապրիոյին իսկական տղամարդ՝ «մուժիկ» է անվանել, երբ հոլիվուդյան աստղը խոստացել է 1 մլն դոլար նվիրաբերել վագրերի փրկման ծրագրին:
Պուտինը շնորհակալություն է հայտնել Դի Կապրիոյին՝ համաժողովին մասնակցելու համար. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ գալու համար` չնայած բոլոր դժվարություններին... Ավելի քիչ կայուն նյարդեր ունեցող անձը կարող էր և որոշել չգալ, կարող էր այդ ամենը որպես նշան ընդունել, թե՝ չարժե գնալ»:
Դի Կապրիոն Delta Airline-ի օդանավում է եղել, որը ստիպված վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում, իսկ նրա երկրորդ օդանավը ուժեղ քամու հետևանքով չնախատեսված վայրէջք է կատարել Հելսինկիում՝ օդանավը վերալիցքավորելու համար: Չնայած այս ամենին՝ Դի Կապրիոն, այնուամենայնիվ, ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցել Վագրերի պահպանման միջազգային համաժողովին: