|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պոլսում հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, իշխանամետ Պետրոս Շիրինօղլուն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականների հետ:
Ըստ «Ակօս»-ի՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին կայացած այս հանդիպումների մասին լուրը հայկական պարբերականը վերնագրել է՝ «Անկարայում գաղտնի և փակ շփումներ»:
Ըստ թերթի՝ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն ու Պոլսի հայկական հիմնադրամների մի շարք ղեկավարներ տեղյակ չեն եղել Շիրինօղլուի անցկացրած հանդիպումից: Ուշագրավ է, որ հանդիպման ընթացքում քննարկված թեմաների մասին ոչ մի տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ պատրիարքական ընտրությունների հարցով Շիրինօղլուն նախորդ տարի հանդիպում էր ունեցել նաև նախագահ Էրդողանի հետ: