կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-16 11:20
Մշակույթ

ՎԻԶԱ-ն, Ջիվան Գասպարյան կրտսերը, «Capital Cities»-ը Երևանում համերգ կտան

ՎԻԶԱ-ն, Ջիվան Գասպարյան կրտսերը, «Capital Cities»-ը Երևանում համերգ կտան

Նոյեմբերի 20-ին` ժամը 9:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան համերգասրահում համատեղ համերգով ելույթ կունենան Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ ՎԻԶԱ-ն, Ջիվան Գասպարյան կրտսերը, «Capital Cities» աշխարհահռչակ խմբի մեներգիչ Սեբուն: Սպասվում են նաև անակնկալ ելույթներ:

Համերգին Ջիվան Գասպարյանը կատարումներով հանդես կգա ինչպես իր խմբի, այնպես էլ համաշխարհային ճանաչում վայելող Սեբուի հետ: Սա դուդուկի՝ հայկական ֆոլկի յուրօրինակ միաձուլումն է ամերիկյան POP երաժշտության հետ:

Նշենք, որ «VIZA»-ն ամերիկյան հանրահայտ ռոք խումբ է, որի պրոդյուսինգային գործունեությունը երկար տարիներ գլխավորել է Սերժ Թանկյանը: Խումբն իրեն նկարագրում է որպես «Ուղեգիր դեպի երաժշտական աշխարհ», ուր միաձուլվում են սոցիալականը, մշակութայինն ու հոգևորը: Խմբի ռոքային կատարումները հարուստ են ֆոլկ երաժշտությանը բնորոշ բազմաթիվ էլեմենտներով, այդ թվում՝ հայկական դուդուկի հնչյուններով: Խմբի դուդուկահարն է Ջիվան Գասպարյան կրտսերը:

Սեբուն հանրահայտ «Գրեմմի» դափնեկիր «Capital Cities» խմբի մեներգիչներից է, ով հայաստանյան լսարանին հայտնի դարձավ «Safe and Sound» երգով և Սիրուշոյի հետ կատարած «Vuy Aman» դուետով: