|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայում, աշխատանքային ծանր պայմաններին չդիմանալով, մեկ օրվա մեջ 3 բժիշկ ինքնասպանություն է գործել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ ինքնասպանություն գործած երիտասարդ բժիշկներից մեկն աշխատում էր Ադանայում, մյուսը՝ Բաթմանում, իսկ 3-րդը բժշկական համալսարանի ուսանող էր, ով, ուսմանը զուգահեռ, աշխատանքի էր անցել արդեն: Ինքնասպանություն գործած 2 բժիշկները նախօրոք գրած նամակում նշել են, որ այդ քայլին գնալու պատճառը աշխատանքային ծանր պայմաններն են: Աղբյուրը նշում է, որ աղմուկ հանած դեպքերից հետո Թուրքիայում սկսել են բարձրաձայն խոսել բժշկների 36-ժամանոց հերթապահությունների ու աշխատանքային այլ ծանր պայմանների մասին:
Այս հարցը մեղմելու համար Թուրքիայի առողջապահության ու ընտանեկան քաղաքականության նախարարության ներկայացուցիչները հանդիպել են առողջապահական արհմիության ներկայացուցիչների հետ ու քննարկել ոլորտի խնդիրները: Ժողովի ընթացքում բժիշկների պայմանների բարելավմանը միտված մի քանի որոշում է ընդունվել, որոնք հիմնականում ուղղված են նրանց կարճատև արձակուրդներ տրամադրելուն, հերթապահության կազմակերպմանը, արդեն աշխատանքի անցած բժիշկների ուսումը շարունակելու համար պայմաններ ստեղծելուն: