Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Երկրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
ՔԿ տարածած տեղեկություններով` զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է 20.10.2017 թ. ժամը 17։20-ի սահմաններում՝ գլխի ճակատային շրջանում։ Քննությամբ պարզվել է, որ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից, ճակատի շրջանին կրակոց արձակելու հետևանքով։ Զինծառայող Ավետիսյանին զինակիցներն անմիջապես տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, սակայն ճանապարհին նա մահացել է:
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքից օրեր առաջ զինծառայողի հետ վիճաբանել և բռնություն է կիրառել նույն զորամասի մեկ այլ զինծառայող: Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգային դրույթները խախտելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող։
Նախաքննությունը շարունակվում է: