|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը չեղարկել է իր այցը Սոչի, որտեղ պետք է մասնակցեր ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին. հայտնում է Росбалт-ը:
Դա կապված է այն բանի հետ, որ փաստեր են ի հայտ եկել, որ առաջիկա ընտրությունների օրը երկրում զանգվածային անկարգություններ են նախապատրաստվում: Նշվում է, որ անկարգությունները նախապատրաստել են որոշ քաղաքական գործիչներ` քրեական տարրերի ներգրավմամբ: Երկրի նախագահը որոշել է մնալ երկրում, որպեսզի անձամբ վերահսկի իրավիճակը:
Նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 15-ին: