Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեցին գործից անջատված մասով հարուցված քրեական գործով դատապարտված, սակայն ներկայումս ազատության մեջ գտնվող վկաներ Ստեփան Չիլինգարյանն ու Հարություն Հովհաննիսյանը: Երկուսն էլ դատարանում հրաժարվեցին ցուցմունք տալուց՝ պնդելով նախաքննության ընթացքում իրենց տված ցուցմունքները:
Հիշեցնենք, որ այս անձինք մեղադրվում էին «հանցավոր խմբին» զենք-զինամթերք իրացնելու մեջ:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի` սեպտեմբերի 8-ի վճռով Ստեփան Չիլինգարյանն ու Հարություն Հովհաննիսյանը դատապարտվել էին 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հարություն Հովհաննիսյանը 2015թ. հուլիսին Գյումրիում 900 ԱՄՆ դոլարով զենք-զինամթերք է իրացրել Անուշավան Ավետիսյանին: Ստեփան Չիլինգարյանն էլ, իր հերթին, Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով` համապատասխան վարձատրության դիմաց զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր հայթհայթել և իրացրել, չիմանալով, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 4700 ԱՄՆ դոլարով իր կողմից զենք-զինամթերք է իրացրել:
Ստեփան Չիլինգարյանն, ով նախքան կալանավորվելը եղել է Գյումրու Շիրակ օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակից, նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում հայտնել է, որ իրացված զինամթերքը ժամանակին պատկանելէն իր պապին, ով, ըստ նրա, մտերիմ է եղել նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ: Որպես մեղադրյալ հարցաքննվելիս վկան քննիչին հայտնել է, որ զինամթերքը վաճառել է դրանից ազատվելու և պարտքերն ու վարկերը փակելու համար: Թե ի՞նչ նպատակներով պետք է օգտագործեր Անուշավան Ավետիսյանն իրենից գնված զինամքերքը, նա չի իմացել: