|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Սեպտեմբերի 8-ին, ժամը 03:40-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող սգո սրահներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 167 հասցեում գտնվող սգո սրահում այրվում են դագաղ (ներսում կա դիակ, Ռաֆիկ, մոտ 70 տարեկան) և հատակի գորգը (մոտ 2 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:21-ին, մարվել` 04:32-ին:
Շտապօգնության աշխատակիցները սրահի աշխատակից Կ. Ա.-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: