կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-06 01:08
Սպորտ

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Մակեդոնիային

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Մակեդոնիային

Սեպտեմբերի 5-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան Մ-21-ՆՀՀ Մակեդոնիա Մ-21 հանդիպումը: Հայաստանի ընտրանին պարտվեց 0:3 հաշվով։  Մրցակցի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարավ Տիհոմիր Կոստադինովը:

Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

1. Հենրի Ավագյան 3. Արթուր Քարտաշյան 5. Հակոբ Հակոբյան 6. Վահագն Հայրապետյան (16. Հովհաննես Հարությունյան, 46) 7. Հովհաննես Իլանգյոզյան 9. Նարեկ Ասլանյան (ա) (10. Հովհաննես Պողոսյան, 46) 11. Հայկ Գալստյան 17. Վահան Բիչախչյան (14. Էմիլ Եղիազարյան, 73) 21. Հայկ Սարգսյան 22. Ռոբերտ Հակոբյան 23. Նարեկ Պետրոսյան