|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2017-ի ընտրական փուլի հերթական խաղում հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտվեց Ուելսի երիտասարդական հավաքականին:
Հանդիպման 9-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով Հարիսոնը առաջ մղեց տանտերերին: 59-րդ րոպեին Գոռ Մալաքյանը հավասարեցրեց հաշիվը, սակայն ավելացված ժամանակում ուելսցիները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Ուիլսոնը:
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը 1 միավորով եզրափակում է 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: