|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Երեկ Հալեպի մուտքի մոտ՝ Սֆիրե արվարձանում, բացվել է էլեկտրամատակարարման նորակառույց ցանցը:
Ըստ «Գանձասար»-ի՝ բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Սիրիայի զբոսաշրջության նախարարը, Հալեպի նահանգապետը, կուսակցապետեր, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:
«Գանձասար»-ի հարցին, թե Հալեպի բնակչության էլեկտրականության մատակարարումն ի՞նչ կանոնավորությամբ է լինելու, Ռեիսյանը պատասխանել է, որ այս ցանցի շնորհիվ տոնական այս օրերին Հալեպի բնակչությունն առավելագույն չափով էլեկտրականություն կունենա, այնուհետև Սիրիայի մնացած քաղաքներին` համահավասար, կանոնավոր հերթականությամբ, ճշգրտված ժամերին:
«Էլեկտրամատակարարման ընթացքն աստիճանաբար պետք է բարելավվի»,- ասել է նա:
Երեկ` օրվա առաջին ժամերին, Հալեպի բոլոր շրջանները կայուն էլեկտրականություն են ունեցել, որից քաղաքը վերջին 6 տարվա ընթացքում զրկված էր: