|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հալեպի բնակիչները տառապում են հոսանքի և ջրի բացակայությունից: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է Հալեպի աղբյուրը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակը վատթարացնում է նաև ամառվա` 40-ից ավելի ջերմաստիճանի հասնող տապը:
Թեև փոքր-ինչ թեթևացել են բախումները և պայթյունները, այնուամենայնիվ, զինված ահաբեկչական խմբավորումների կողմից արձակվող հրասանդներն ու հրթիռները շարունակում են վտանգել խաղաղ բնակչության կյանքը:
Սիրիական բանակը շարունակում է Հալեպի թաղամասերում և մերձակա գյուղերում պայքարել զինված ընդդիմադիրների դեմ: Բանակը կանխել է Հալեպի Աշրաֆիե թաղամաս զինյալների ներխուժելու փորձը: Տասնյակ զինյալներ սպանվել և վիրավորվել են Հալեպի Հանանու, Արթիկ, Հանդարաթ, Թել Ջաբին, Քաֆր Համար և այլ թաղամասերում տեղի ունեցած բախումների ժամանակ:
Վերջին երկու ամսում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Սիրիական հակամարտության ավելի քան երեք տարվա ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում