|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ.
«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ ու ուսուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Կանաչ ճանապարհ եմ մաղթում նոր ուսումնական տարում առաջին դասարան եկած մեր երեխաներին և այն երիտասարդներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ձեզ շատ հետաքրքիր իրադարձություններով լի ու կարևոր տարիներ են սպասում: Փորձեք հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ ժամանակը:
Այս օրվա գլխավոր հերոսներն են նաև ուսուցիչները, քանի որ նրանք չափազանց մեծ դերակատարություն ունեն մեր երեխաների կրթման և դաստիարակման գործում: Ուսուցիչներից է կախված, թե ինչ գիտելիքներ է ստանալու երեխան, բարոյական ինչ սկզբունքներով է առաջնորդվելու մեծ կյանքում, որքանով է մրցունակ ու ակտուալ լինելու ժամանակակից աշխարհում, ինչպես է դրսևորվելու հասարակության մեջ ու ինչպես է վերաբերվելու իր երկրին:
Բոլորս ենք ժամանակին աշակերտ եղել ու բոլորս էլ հիշում ենք մեր սիրելի ուսուցիչներին, որոնց մինչ օրս շատ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ նրանք տվել են մեզ:
Ուզում եմ իմ անսահման հարգանքն ու երախտագիտությունը հայտնել ուսուցիչներին իրենց աշխատանքի համար՝ մաղթելով նրանց քաջառողջություն, համբերություն, լավատեսություն ու երջանկություն: Ուզում եմ նաև, որ վստահ լինեք, որ մենք անելու ենք հնարավորը, որպեսզի ուսուցիչը Հայաստանում լինի մաքսիմալ պաշտպանված և գնահատված պետության կողմից՝ գիտակցելով, որ ինչ էլ անենք, պարտք ենք ունենալու ձեր հանդեպ: Մի՛շտ»: