Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց երկու հիմնարար նոր օրենքների նախագծեր, այն է` «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը:
Հիշեցնենք, որ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը, քանի որ արդեն մեկնարկել է, սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, կարևորագույն օրինագծերի քննարկումների շարքը:
Մի շարք վերանայումներ են առաջարկվում զորակոչի կազմակերպման մեջ: Այսպես` վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով: Ձևական բնույթ ունեցող արտոնությունները փոխարինվելու են բովանդակային առաջարկությամբ: Այսպես՝ արտոնություններ ունեցող քաղաքացիները մարտական հերթապահության մեջ ներգրավվելու են այսուհետ միայն կամավոր:
«Այսինքն` հիմնական արտոնությունը դառնում է մարտական հերթապահության մեջ չներգրավվելը, և երկրորդ արտոնությունը կհանդիսանա ծառայության ընթացքում երկրորդ լրացուցիչ արձակուրդը: Եթե սովորական ծառայության մեջ գտնվող զինվորն ունի մեկ արձակուրդի իրավունք, ապա այս դեպքում նրանք վեց ամիսը մեկ կկարողանան գնալ արձակուրդ և երեք անգամ ծառայության ընթացքում տանը լինել»,- ասաց Վիգեն Սարգսյանը: