|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հրապարակել է քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հատուկ գործողությունների և ձերբակալությունների մասին մեկամյա հաշվետվությունը։
Ըստ Demokrathaber-ի՝ նախորդ տարվա օգոստոսի 15-ից մինչև այս տարվա օգոստոսի 15-ը ԻՊ-ի դեմ իրականացվել է 117 ոստիկանական գործողություն, որոնց ընթացքում ձերբակալվել է 649 կասկածյալ, նրանցից 282-ը՝ կալանավորվել:
Ըստ զեկույցի՝ ԻՊ-ի դեմ ձեռնարկված գործողությունների ընթացքում եղել են սպանվածներ, սակայն ԻՊ-ից սպանվել է ընդամենը մեկ անդամ:
Հատուկ գործողությունների շրջանակներում երկրից արտաքսվել է 172 մարդ: