|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին երկրների միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի կնքման 20-ամյակի առթիվ: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ուղերձում նշվում է, որ փաստաթղթի ստորագրումը պայմաններ է ստեղծել քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության որակյալ աճի համար:
Պուտինը բարձր է գնահատել ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը:
«Մոսկվան և Երևանն արդյունավետ համագործակցում են եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, համակարգում են ջանքերը`տարածաշրջանային անվտանգության և կայունության հասնելու նպատակով»,- ասվում է ուղերձում: