Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:
Նախագահ Սերժ Սարգսյանին, ի թիվս այլ երկրների ղեկավարների, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Ձեր պետական գործունեության տարիներին Դուք ձեռք եք բերել Ձեր հայրենակիցների շրջանում արժանի հարգանք, ինչպես նաև մեծ հեղինակություն՝ միջազգային ասպարեզում: Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում:
Ջերմությամբ եմ հիշում վերջերս Մոսկվա կատարած Ձեր այցը, որի ընթացքում մենք միասին մասնակցեցինք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ուրախ կլինեմ մեր նոր հանդիպումների, կառուցողական երկխոսության և համատեղ սերտ աշխատանքի շարունակության համար՝ ի բարօրություն Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների:
Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, հաջողություններ և ամենայն բարիք»,- ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր նաև հեռախոսազրույց է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են նաև ռազմավարական դաշնակից պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին: