Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանում, որը աշխարհում խոսքի ազատության ամենավատ ցուցանիշներից մեկն ունի, փակվել է վերջին խոշոր լրատվամիջոցը` Թուրան լրատվական գործակալությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Նախօրեին լրատվամիջոցի ղեկավարին` Մեհման Ալիևին ձերբակալել են երեք ամսով` հարկերից խուսափելու և անօրինական ձեռնարկատիրական գործունեության մեղադրանքով: Ձերբակալված Ալիևը հերքում է մեղադրանքները, իսկ նրա կոլեգաները այդ ձերբակալությունն անվանում են քաղաքական պատվեր:
Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Եվրոպական Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին` «դադարեցնել Թուրան գործակալության ղեկավարի նկատմամբ քաղաքական հետապնդումները»:
«Երկի իշխանությունները պարբերաբար չարաշահում են դատական համակարգը, որպեսզի բանտ նստեցնեն լրագրողներին ու ճնշեն անկախ մամուլը»,- ասել է Եվրոպական Կոմիտեի կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնյանովան:
Նշենք, որ Ադրբեջանը զբաղեցնում է ամենացածր հորիզոնականները` աշխարհում խոսքի ազատության ցուցանիշներով: