|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Օգոստոսի 26-ին, ժամը 17:47-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի օղակաձև խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանատուր թաղամասում՝ Կրպակ խանութի հարևանությամբ, Mazda Titan մակնիշի 980 LP 61 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված Nissan X-Trail մակնիշի 10OQ222 պետհամարանիշով (վարորդ՝ 1989 թ. ծնված Ս. Գ.) ավտոմեքենային, ինչի հետևանքով Mazda Titan-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, իսկ Mazda Titan-ի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: