| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Կենդանաբանական այգու հանրային տարածքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը։ Առավոտյան ժամը 10:00-15:00-ն այգու այցելուները պաղպաղակ կվայելեն խորհրդանշական` 50 դրամ արժողությամբ` խաղ-մրցույթների և իհարկե, ուրախ երաժշտության հնչյունների ներքո, իսկ միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ երեկո:
Կենդանաբանականի հանրային տարածքում այցելուներին է սպասում էկոտաղավարը, որտեղ դպրոցահասակ երեխաները կամավորների հետ տեղում թափոններից պատրաստում են պաղպաղակի մանրակերտ, իսկ այցելուները հնարավորություն ունեն հետևելու աշխատանքի ընթացքին։ Օրը հատկապես փոքրիկների համար հրաշալի առիթ է տեսնելու, թե ինչպես են այգու հարավկովկասյան արջուկները վայելում մրգերով ու բանջարեղենով պատրաստված հատուկ արջային պաղպաղակը: Կենդանաբանական այգու այցելուները նշել են, որ իսկապես տոնը ստացված է և իրենց գոհունակությունն են հայտնել նախաձեռնողներին`օրվա խորհրդով անցկացվող զվարճալի ու յուրատիպ միջոցառումների առիթով:
