|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը տխուր դեպքը նորովի վեր հանեց այն փաստը, որ Երևանի կենդանաբանական այգու արտաքին ցանկապատները հիմնանորոգման կարիք ունեն: Գիշերվա մթության մեջ վայրի շները ներխուժել էին Մուֆլոնների ազատավանդակ և սպանել երեք կենդանի: Այգին ցավում է այս տխուր պատահարի համար, քանի որ մուֆլոնը Հայաստանի էնդեմիկ, վտանգված կենդանատեսակ է: Այնուամենայնիվ, անցած տարի մեկնարկած վերարտադրման ծրագիրը, որը նպատակ ունի վայրի բնության համար մուֆլոններ բազմացնելու, հաջողությամբ շարունակվում է՝ չնայած երեք կենդանիների կորստին:
Մուֆլոնների ազատավանդակը գտնվում է զառիթափի վրա, որը սահմանակից է թփերով, ժայռերով և ծառերով շրջապատված մի վայրի տարածքի: Այս տարածքում բնակվում են վայրի շներ, որոնք հավանաբար ընտրել են հենց այս տարածքը նրա դժվար հասանելիության պատճառով: Այգին արդեն դիմել է «ՅունիգրաֆԻքս» ընկերությանը՝ միջոցներ ձեռնարկել խնդիրը հրատապ լուծելու համար:
Չնայած այգու ղեկավարությունը դեռ ամիսներ առաջ նախաձեռնեց այգու վնասված ցանկապատերի վերանորոգումը, այնուամենայնիվ, հիմնական խնդիրը կարող է լուծվել միայն հին ցանկապատերի ամբողջովին նորերով փոխարինելու դեպքում: Կենդանաբանական այգու կենդանիների անվտանգությունը ապահովելու համար նոր տարածքների կառուցումը և այգու սահմանների ճշգրտումը գլխավորում են այգու առաջիկա ամիսների անելիքների ցուցակը»,- նշված է տարածված հայտարարության մեջ: