| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տեղեկացրել էինք, որ երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևանի կենդանաբանական այգու գիշատիչների բաժնի խնամող Վարդան Գրիգորյանի ձեռքը այգու առյուծներից մեկը վնասել է:
Yerkir.am-ին այգու հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ դեպքը տեղի է ունեցել աշխատակցի անուշադրության պատճառով, նա հատել է առյուծներին մոտենալու թույլատրելի սահմանը` խախտելով գիշատիչների հետ աշխատանքի անվտանգության կանոնակարգը: Այգու անվտանգության աշխատակից Հենրի Մերխոշյանի արագ արձագանքման և ճիշտ գործողությունների շնորհիվ Վարդանին հաջողվել է ազատել և շտապ բուժօգնություն ցուցաբերել:
Հավելենք, որ խնամողի աշխատանքային երկարամյա փորձը կամ գիտելիքները չեն կարող բացառել նմանատիպ դեպքերը, եթե նա կորցնում է զգոնությունը, ապավինում կենդանու հետ իր «հատուկ կապվածությանը», չի հետևում անվտանգության սահմանված կանոնակարգին: Վարդան Գրիգորյանին, ով աշխատում է Երևանի կենդանաբանական այգում արդեն 4.5 տարի, վնասել է Զևս անունով առյուծը, որը ծնվել է Երևանի կենդանաբանական այգում 2008 թվականին:
Այս պահին Վարդանը գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: