կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-04 17:12
Իրավական

Գյուղերի աղբահանության գումարները յուրացրածնելու գործով կնոջ է մեղադրանք առաջադրվել

Գյուղերի աղբահանության գումարները յուրացրածնելու գործով կնոջ է մեղադրանք առաջադրվել

Շիրակի մարզի բնակչուհին մեղադրվում է աղբահանության գումարները յուրացնելու մեջ: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ յուրացված գումարը գերազանցում է կես մլն դրամը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լ. Մ-ն 2014թ-ից աշխատելով «Ախուրյան Զանգ» ՓԲԸ -ում որպես հսկիչ, լիազորված է եղել հավաքել Շիրակի մարզի Ախուրյան և Նոր Ախուրյան գյուղերի բնակիչ-բաժանորդների աղբահանության գումարները:

Նա միասնական դիտավորությամբ, նպատակ ունենալով յուրացման եղանակով խոշոր չափերի գումարներ հափշտակելու, 2014թ. հուլիսիսց մինչև 2015թ. նոյեմբերի ընթացքում 65 բաժանորդ բնակչից հավաքագրել է ընդհանուր 119700 ՀՀ դրամ աղբի վարձավճարներ, սակայն նրանց համապատասխան անդորրագրեր չի տրամադրել:

Հավաքագրված աղբի վարձավճարների գումարները և անդորրագրերի երկրորդ օրինակները համակարգողին չի հանձնել, որի արդյունքում դրանք բազաներում չեն մուտքագրվել, իսկ մնացած անդորրագրերի երկրորդ օրինակներում կեղծ տեղեկություններ է մտցրել մուծված գումարների չափի վերաբերյալ, դրանցում նշելով վճարված գումարից պակաս գումարներ մուծելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, որից հետո բովանդակությամբ կեղծ անդորրագրերը հանձնել է համակարգողին: Արդյունքում աղբահանության դիմաց հավաքագրված գումարներից, ընդհանուր խոշոր չափերի` 657850 ՀՀ դրամ գումարը Ախուրյան Զանգ ՓԲԸ դրամարկղ չի մուտքագրել, այլ յուրացման եղանակով հափշտակել է:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշյալ գործը դատախազությունն ուղարկել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: