|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր Շամիրամ գյուղի գերեզմանատանը տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է 6 անձ, բոլորը՝ տղամարդիկ: Մեր տեղեկություններով՝ տուժածներից 3-ին տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն, իսկ երեքին՝ Երևան: Աշտարակի ԲԿ-ից Yerkir.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ գտնվող տուժածները հիմնականում ոտքերի շրջանում են վնասվածքներ ստացել, նրանց առողջական վիճակի մասին մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ:
Ի դեպ, Շամիրամը եզդիաբնակ գյուղ է, և նախնական տեղեկություններով՝ դեպքից տուժածներն էլ եզդիներ են:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա: Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը: Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա: