կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-31 16:17
Հասարակություն

«Երիտասարդական մայրաքաղաք-2018»-ին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքներ փորձագիտական այցերն ավարտվել են

«Երիտասարդական մայրաքաղաք-2018»-ին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքներ փորձագիտական այցերն ավարտվել են

«Երիտասարդական մայրաքաղաք-2018» ծրագրի շրջանակներում կատարվել են փորձագիտական այցեր Գավառ, Ջերմուկ և Իջևան քաղաքներ:

Հուլիսի 20-ին փորձագիտական խումբը եղել է Գավառի քաղաքապետարանում, այնուհետև հյուրընկալվել Գեղարքունիքի մարզպետարանում: Հյուրերը Գավառի պետական համալսարանում այցելել են համալսարանի պրոֆեսոր Վարշամ Ավետյանի անվան պատմության թանգարան:

Հուլիսի 24-ին մրցույթի փորձագետները և կազմկոմիտեի անդամները այցելել են Ջերմուկ, քաղաքապետարանում հանդիպել Ջերմուկի երիտասարդներին, ավելի շատ տեղեկություններ ստացել քաղաքի, բնակչության, Ջերմուկում իրականացված և առաջիկա ծրագրերի մասին:  Փորձագետները երիտասարդների ուղեկցությամբ այցելել ենՋերմուկի երիտասարդական կենտրոն, մանրամասն ծանոթացել կենտրոնի գործունեությանը և առաջիկա ծրագրերին:

Հուլիսի 27-ին փորձագետները և կազմկոմիտեի անդամները հյուրընկալվել են Իջևանում, այցելել քաղաքապետարան, եղել Իջևանի արվեստի դպրոցում, մշակույթի տանը ևերաժշտական միջնակարգ դպրոցում: Իջևանյան այցի շրջանակում փորձագետներն այցելել են նաև «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն»  կազմակերպության և «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղիգրասենյակներ: Փորձագիտական խումբն այցելել է նաև Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, հանդիպել ուսանողական խորհրդի անդամների հետ, եղելԵնոքավանի «Ապագա Ռեզորթ» հանգստի գոտում և մի շարք հյուրանոցային համալիրներում: 

Նշենք, որ մասնակցության հայտ ներկայացրած քաղաքներ կատարված փորձագիտական այցերին հաջորդում է փորձագիտական գնահատականների և կարճ հաղորդագրությամբ քվեարկությունների (SMS) փուլը: Երիտասարդական մայրաքաղաք ընտրելիս ուշադրություն է դարձվում քաղաքների հասարակական կազմակերպությունների և քաղաքապետարանի համատեղ ներկայացվող համայնքային, մարզային և հանրապետական բնույթի ծրագրերին, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ակտիվությանը, ինչպես նաև քաղաքի ենթակառուցվածքներին` հյուրանոցներին, տրանսպորտային միջոցներին և այլն: