Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ զեկույցով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նա նշեց, որ ֆինանսների նախարարության կողմից իրենց նախարարությանը 11 մլրդ դրամ է հատկացվել, որը հիմնականում ուղղվել է գյուղոլորտում առաջնահերթ ծրագրերն իրականացնելուն:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը նախարարից հետաքրքվեց, թե ինչո՞վ է պայմանավորված բուսաբուծության նվազեցումը: Պատգամավորը հետաքրքրվեց նաև՝ արդյո՞ք նախարարության կողմից սուբսիդավորման միջոցով տրվող վարկերը բոլոր շահառուներին բավարարել են, թե՞ եղել են մարդիկ, որոնց չի հասել վարկ, և նա հարցրեց նախարարից, թե հակակարկտային կայանքների հետ կապված ինչ առաջընթաց կա:
Նախարարը պատասխանեց, որ անցած տարի բերքի նվազեցումը կապված է եղել բնական աղետների՝ կարկտահարություն, ցրտահարություն հետ: «Հաշվի առնելով մթերումները և գնագոյացությունը՝ թույլ չի տրվել խաղողագործներին` ավելի արդյունավետ աշխատել, ուստի այս տարի ևս կլինի բերքատվության պակաս»,- ասաց նա, ապա հավելեց, որ այստեղ իրենք տեսնում են համակարգային լուծում` ապահովագրումը: Նա նշեց, որ պայմանագիրն արդեն ստորագրված է, և 18 թվականից սկսելու են ապահովագրական աշխատանքները:
Ինչ վերաբերում է հակակարկտային կայանքներին, ապա նախարարը նշեց, որ նախատեսվում է Վայոց ձորում ունենալ պիլոտային կայան: Նախարարը նշեց, որ կտեսնեն, թե ինչպես է աշխատում և կտարածեն ամբողջ երկրում:Նրա խոսքով՝ ներդրվելու են նաև հակակարկտային ցանցեր՝ 1400 հա-ի համար:
Ինչ վերաբերում է վարկերի շահառուներին, ապա, ըստ նախարարի, մարդիկ եղել են, որ վարկեր չեն կարողացել վերցնել: «Սուբիսդավորման վարկերի նոր մեթոդ ենք մշակելու, նպատակային վարկեր, որպեսզի կարողանանք հսկողություն իրականացնել»,- ընդգծեց Առաքելյանը: