|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հունիսի 29-ին, ժամը 11:55-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մայրաքաղաքային փողոցի թիվ 90 հասցեի մոտակայքում «Mercedes C» մակնիշի 55 NN 051 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:
Փրկարարները վարորդին (տվյալները չի հաջողվել պարզել), ուղևորներ՝ 1998 թ. ծնված Ս. Շ.-ին և 1980 թ. ծնված Թ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները Ս. Շ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Թ. Ս.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: