Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՄԻՊ Արման Թաթոյանը, պատասխանելով հարցին` ինչպես է վերաբերվում «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստերին, երբ նրանց փաստաբաններին, ըստ էության, խուզարկում են, նշեց, որ ՄԻՊ-ը ստացել է ահազանգեր այդ փաստաբաններից, ինչպես նաև` դատապարտյալների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ: Ահազանգերից հետո սկսվել են այցեր` այս գիշերվանից սկսած, և այդ ամենը պետք է ամփոփվի:
«Մեկ բան հստակ է` իրենց անմիջական պարտականությունները կատարելու պրոցեսում փաստաբանների նկատմամբ անձնական խուզարկություն իրականացնելն անթույլատրելի է: Պետք է ուսումնասիրել զննության ու խուզարկության սահմանը, բայց նման գործողությունների արդյունքում խախտվում են վստահորդների իրավունքները»,- ասաց Արման Թաթոյանը` հավելելով, որ ներկայումս պարզաբանվում են, թե ինչ հիմքերով են փաստաբանները զննվում, ինչ տեղեկություններ են ստացվել, որոնց հիման վրա որոշում է կայացվել զննել նրանց: Եվ երբ ՄԻՊ-ը ստանա հարցադրումների պատասխանները, դրանք կներկայացնի հանրության ուշադրությանը: