Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության, արձանագրվել է մեկ տրիլիոն 171 միլիարդ դրամ փաստացի ցուցանիշ, որը ՀՆԱ-ի 23.11 տոկոսն է կազմում:
Եկամուտների կառուցվածքում որոշակի փոփոխություն է տեղի ունեցել եւ 2016 թվականի արդյունքներով ավելացել է հարկային եկամուտների տեսակարար կշիռը՝ կազմելով շուրջ 92 տոկոս: Հարկեր-տուրքեր մասով հաշվետու տարվա բյուջեն համալրվել է շուրջ 1 տրիլիոն 80 մլրդ դրամով, որը ՀՆԱ-ի 21.3 տոկոսն է կազմում: Բյուջեի եկամուտների հիմնական մասը համալրվել է ԱԱՀ-ի ուղղությամբ, արձանագրվել է շուրջ 391 մլրդ դրամի մուտք, որն ընդհանուր եկամուտների 36.2 տոկոսն է կազմել:
Եկամտային հարկի մասով մուտքերը կազմել են 332.7 մլրդ դրամ: Շահութահարկի մասով արձանագրվել է 127.2 մլրդ դրամի ցուցանիշ: Դրամաշնորհների մասով ճշտված ծրագրային ցուցանիշով 42.98 մլրդ դրամի դիմաց կատարողականը կազմել է 31.4 մլրդ դրամ փաստացի ցուցանիշ՝ արձանագրելով 73.1 տոկոս կատարողական: Ոչ նպատակային կամ բյուջետային աջակցության դրամաշնորհների կատարողականը կազմել է 96.8 տոկոս, իսկ նպատակային ծրագրերի համար տրված դրամաշնորհների կատարողականը՝ 63.1 տոկոս:
Հաշվետու տարվա ընթացքում հարկային եկամուտների մեծությունը կազմել է շուրջ 1 տրիլիոն 79.7 մրդ դրամ՝ ապահովելով շուրջ 96 տոկոս կատարողական: ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների հարաբերակցությունը կազմել է 21.3 տոկոս, որը 0.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա տարվա փաստացի ցուցանիշը:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը 26 ծրագիր է իրականացրել, որի համար շուրջ 3.5 մլրդ դրամ է օգտագործվել, որը կազմել է ծրագրային ցուցանիշի 91.7 տոկոսը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն իրականացրել է 20 ծրագիր, որոնք հիմնականում արտաքին աջակցությամբ իրականացված ծրագրեր են: Օգտագործվել է 13.794 մլն դրամ՝ կատարողականը կազմելով 60.33 տոկոս:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից օգտագործված միջոցները կազմել են 50.5 մլրդ դրամ՝ կատարողականը ճշտված ծրագրի համեմատ կազմել է 117.55 տոկոս: Այսպիսի կատարողականը պայմանավորված է բացառապես արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերով, շուրջ 28 ծրագրից 10-ն արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրեր են, որոնց կատարողականը կազմել է 140 տոկոս:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հատկացված միջոցները կազմել են 736 մլն դրամ, ինչը ծրագրային ցուցանիշի 95 տոկոսն է կազմել:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ծախսերի համար հաշվետու տարում հատկացվել է 332 մլն դրամ կամ ծրագրային ցուցանիշի 98.53 տոկոսը:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կատարված ծախսերը կազմել են 3.4 մլրդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 77.56 տոկոսը:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից հաշվետու տարում օգտագործվել է շուրջ 7.8 մլրդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 73.6 տոկոսը: Իրականացվել է 26 ծրագիր:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվել է 37 ծրագիր, պահուստային ֆոնդից եւս հատկացումներ են կատարվել: Հաշվետու տարում օգտագործվել է 33.7 մլրդ դրամ: