կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-26 16:23
Հասարակություն

ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիան 25 տարեկան է

ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիան 25 տարեկան է

Այսօր «Էրեբունի» օդանավակայանում մեծ շուքով նշվեց ՀՀ զինված ուժերի ավիացիայի կազմավորման 25-ամյակը: Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներ, սպաներ:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ և հյուրերին ողջունեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ կարևորելով զինված ուժերում ռազմական ավիացիայի դերն ու նշանակությունը:

Տոնակատարության ընթացքում ցուցադրվեցին զինված ուժերի ավիացիոն տեխնիկայի հնարավորությունները:

ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններին ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց` պետության և Ազգային բանակի համար բեկումնային ժամանակահատվածում:

1992թ. հունվարից նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծվել է Ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղ վարչությունը: 1992թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն առանձնացվել է ՀՕՊ-ի վարչությունից և դարձել առանձին կառույց, ստեղծվել են առանձին ավիացիոն զորամասեր և ստորաբաժանումներ:

Հետագա տարիներին, բանակաշինության փուլերին զուգընթաց, իրականացվել են ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրեր, որոնց շնորհիվ էլ ներկայումս զինված ուժերի ավիացիայի վարչությունն իր ենթակա ստորաբաժանումների միջոցով առաջադրված խնդիրներն իրականացնում է հաջողությամբ ու իրենից ներկայացնում է կայացած մի կառույց: