Հայ ջրացատկորդները Եվրոպայի առաջնությունում բավարարվել են 6-րդ տեղով
Կիևում ավարտված ջրացատկի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետության ջրացատկի հավաքականի անդամներ Ազատ և Վլադիմիր Հարությունյանները սինքրոն ցատկ մրցաձևում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը (368 միավոր):
Վլադիմիր Հարությունյանը առաջնությունում հանդես է եկել նաև 10 մետր աշտարակացատկում, և վաստակելով 382.90 միավոր, զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։
Այս մրցաձևում մեր մյուս ներկայացուցիչ Լև Սարգսյանին չի հաջողվել մտնել եզրափակիչ։