|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունիսի 9-10-ին մասնակցել է Ավստրիայում կայացած Էներգետիկ համայնքի նախարարական ոչ պաշտոնական համաժողովին։ Քննարկվել են Էներգետիկ համայնքի պայմանագրում նախատեսվող փոփոխությունների հետ կապված մի շարք հարցեր։ Համաժողովի ներկայացուցչական կազմը անդրադարձել է նաև էներգետիկայի բնագավառում համագործակցությանը:
Համաժողովի շրջանակներում Աշոտ Մանուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հաննի, ինչպես նաև Էներգետիկ համայնքի տնօրեն Յանեզ Կոպաչի հետ։ Վերջինիս հետ քննարկվել է Էներգետիկ համայնքի հետ համագործակցության և Հայաստանում կանաչ էներգիայի զարգացման հեռանկարները։