|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի գրանցման և հաշիվների բացման գործընթացն ավարտվել է, սկսվել են ներդրումների ներգրավման, կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման աշխատանքները: Ըստ պատասխանատուների, մասնավոր հատվածի կողմից ծրագրի նկատմամբ ցուցաբերվում է մեծ հետաքրքրություն: Նշվել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի հաջողությամբ ընթանում են նաև ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն ընթացիկ տարվա աշնանը:
Քննարկվել են նաև ծրագրի իրականացման հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի տարբեր ուղղություններով աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ: Կարեն Կարապետյանն ընդգծել է այս ծրագրի կարևորությունը՝ որպես Գյումրիում զբոսաշրջության խթանման գրավական, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքի տնտեսական առաջընթացին, այլ նաև մթնոլորտի փոփոխմանը: