կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-26 13:48
Իրավական

Ըստ հաղորդման` ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն

Ըստ հաղորդման` ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ս. Հ.-ի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի վերաբերյալ:

Այսպես, Ս. Հ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 20.04.2017թ.-ին  ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցը նույն բաժնում բռնություն է գործադրել իր նկատմամբ` հարվածներ հասցնելով որովայնին: Ըստ Ս. Հ.-ի` ոստիկանն իրեն խոշտանգել է` 29.12.2014թ.-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակմանը մասնակցություն ունենալու վերաբերյալ խոստովանություն ստանալու նպատակով, նաև սպառնացել է, որ հակառակ դեպքում ինքը խնդիրներ կունենա և կդատապարտվի երկարաժամկետ ազատազրկման:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: