Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Պաշտպանության նախարարությունը կառավարության նիստի օրակարգում ներառել է որոշում, որով մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին պաշտպանության նախարարությանը հատկացնել 5 միլիոն 142 հազար դրամ:
Եվ մեկ որոշմամբ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային վնասվածք ստացած Ռոլանդ Քաջիկի Սահակյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին պաշտպանության նախարարությանը 2017 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 4 միլիոն 138 հազար դրամ: