Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
5-րդ գումարման ԱԺ-ի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ով նաև ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի մշակմանն է մասնակցել, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, թե ինչ կարգավիճակ կարող են ունենալ «Ծառուկյան» դաշինքի 8 պատգամավորները, եթե դուրս գան դաշինքից: Նա նշեց, որ նրանք չեն կարող առանձին խմբակցություն ստեղծել:
«Կանոնակարգ-օրենքը նշում է, որ խմբակցությունները ձևավորվում են ընտրություններին մասնակցած կուսակցությունների և կուսակցության դաշինքների ցուցակում ընդգրկված պատգամավորներից: Այսինքն` պատգամավորները պետք է լինեն խորհրդարան անցած քաղաքական ուժի կամ դաշինքի անդամ: Օրենքը հետո ասում է, որ խմբակցությունը կարող է հեռացնել այս կամ այն պատգամավորին, և հակառակը` պատգամավորը կարող է հեռանալ խմբակցությունից: Նոր կանոնակարգ-օրենքով` պատգամավորական խումբ չեն կարող ստեղծել, բայց կարող են դուրս գալ խմբակցությունից և մնալ պատգամավոր»,- ասաց Սահակյանը:
Նա նաև նշեց, որ այդպիսի պատգամավորները չեն կարող լինել պատգամավորական խմբերում, հանձնաժողովների կազմում: «Խմբակցությունները նախ իրենք պետք է նշանակեն հանձնաժողովներում և պատգամավորական խմբերում իրենց անդամներին, թափուր տեղեր մնալու դեպքում նոր միայն հնարավոր կլինի այդպիսի պատգամավորների նշանակել»,- ասաց Սահակյանը: