Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Россия 24 հեռուստաալիքի Мнение ծրագրում խոսել է ԵՏՄ աշխատանքի մասին:
Նա անդրադարձել է ԵՏՄ երկրների միջև արգելապատնեշների առկայությանը` նշելով, որ ներկայումս դրանք վերացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Մենք պարտավոր ենք ապահովել մեր երկրներում արտադրվող ապրանքների ազատ տեղաշարժը: Եվ եթե առաջանում են որոշ պատնեշներ, դրանք սահմանափակում են ապրանքների տեղաշարժը: Մեր հանձնաժողովը հայտնաբերել է դրանք: Դա մեզ համար կարևոր նախադեպ է, որովհետև մենք, այդպիսով, մեր աշխատանքը բաց ենք դարձնում, թափանցիկ, մեզ կարող են վերահսկել տնտեսվարող անձինք, որոնք մեզ դիմում են իրենց բողոքներով»,- ասել է Սարգսյանը` նշելով, որ եթե տնտեսվարողները տեսնում են, որ չեն կարողանում, օրինակ, ազատորեն վաճառել իրենց ապրանքն ընդհանուր շուկայում, դիմում են հանձնաժողովին:
Խոսելով ԵՏՄ աշխատանքի մասին` նա նշել է , որ 2017 թվականի հուլիսի 1-ից ԵՏՄ երկրները մտցնում են տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի միասնական համակարգ:
Սարգսյանը հայտնել է, որ 2017-ին ԵՏՄ երկրների փոխադարձ առևտուրը աճել է 34 տոկոսով` 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, և կազմում է 7,4 մլրդ դոլար:
Բացի այդ, ըստ նրա, անդամ պետությունները` նախագահների մակարդակով, առաջնահերթ ուղղություն են այսօր հռչակել ինտեգրման խորացումը: «Եթե մենք ստեղծենք ընդհանուր շուկաներ, և այդ ամենն աշխատի, ակնհայտ է, որ նման տարածքում հայտնվել ցանկացողները շատ ավելի կլինեն: Այդ պատճառով դա առաջնահերթ ուղղություն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Առավել մանրամասն` տեսանյութում: