Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև ՀՅԴ-ի՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելուն: Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, այն դեպքում, երբ ավելի վաղ հայտարարում էր, թե պատճառ չունի չմասնակցելու, նա պատասխանեց. «Նախ` վերլուծելով կոնկրետ Երևան քաղաքում ստացած արդյունքները, որոնք մեզ չեն գոհացնում, լուրջ եզրակացություն արեցինք, որ չենք մասնակցում ընտրություններին պարզապես մասնակցելու համար, այլ իրական հնարավորությունները պետք է գնահատել և դրա հետ կապված վերանայումներ կատարել` Երևանի մակարդակով: Դրա համար ժամանակ շատ չէր մնում»:
Ռուստամյանը հավելեց, որ այդ ընթացքում հնարավոր չէր վերադասավորվել և գնահատել բացթողումները ու գնալ նոր ընտրությունների, սակայն ընդգծեց նաև, որ իրենք այդ ընտրությունների նկատմամբ անտարբեր չեն լինի: «Մեր կառույցներն անպայման շարունակելու են իրենց բնականոն ընթացքով աշխատել, քաղաքային կառույցն առվազն իր առջև դրված խնդիրը պետք է լուծի, և մենք հետևելու ենք մայրաքաղաքի զարգացումներին»,- ասաց նա:
Հարցին՝ կոալիցիոն գործընկերոջն աջակցելու կոչեր կլինե՞ն, Ռուստամյանը պատասխանեց, որ, նախ, դեռ համագործակցության հետ կապված բանակցությունները պետք է ավարտվեն: «Դեռ չի ավարտվել, երբ ավարտվի, մեր տեղն ու դերը հստակ մատնանշվեն, դրան համապատասխան կլինի հայտարություն»,- ասաց նա: