|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կոչ է անում բոլոր քաղաքակիրթ ազգերին ԱՄՆ-ի հետ համատեղ Սիրիայում զանգվածային սպանությունները և արյունահեղությունը դադարեցնելու համար ուղիներ որոնել. հայտնում է Газета.ру-ն:
Նա նշել է, որ Սիրիայում հասցված ավիահարվածները բխել են ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից:
Թրամփի խոսքերով` ԱՄՆ-ը պետք է կանխի քիմիական զենքի տարածումը և կիրառումը:«Խաղաղությունն ու ներդաշնակությունը կգերակշռեն, քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է պայքարել արդարության համար»,-ասել է նա:
ԱՄՆ-ն երեկ թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից: Հարվածի թիրախը Շայրաթ ռազմաբազան էր, որտեղից, ամերիկյան իշխանությունների կարծիքով, իրականացվել են քիմիական հարձակումները: